Ֆաբրեգասը հեռացավ «Մոնակոյից»

310

35-ամյա իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբերգասը հեռացավ «Մոնակոյից», հաղորդում է Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։ Նրա պայմանագիրն ավարտվել է։ Կողմերը չեն շարունակել համագործակցությունը։

Ֆաբրեգասը 2019թ․ հունվարին էր միացել «Մոնակոյին», որի կազմում մասնակցել է 68 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Ֆաբրեգասը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ կատալոնական «Բարսելոնայում», անգլիական «Չելսիում» եւ «Արսենալում»։ Իսպանիայի հավաքականի կազմում նա դարձել է 2010թ․ աշխարհի չեմպիոն։

Նախորդ հոդվածը1996-ից հետո առաջին անգամ «Ուիմբլդոնին» չեն մասնակցի Ռոջեր Ֆեդերերը եւ Վինուս Ուիլյամսը
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդի» տնօրեն․ 1 միլիարդ ֆունտ ստերլինգ ենք ծախսել անիմաստ