‘Ֆաբրեգաս. «Հիմա էլ ուզում եմ հաղթել պրեմիեր լիգայում»’

698

Կիրակի օրը «Չելսին»՝ Ժոզե Մոուրինյոյի վերադարձից հետո, շահեց իր առաջին մրցանակը, եւ Ֆաբրեգասը, ով «Արսենալի» հետ նախկինում 2 անգամ պարտվել էր Լիգայի գավաթի եզրափակչում, հույս ունի, որ սա վերջինը չի լինի: «Գուցե սա Անգլիայի ամենաաննշան մրցաշարն է, բայց մրցանակը՝ մրցանակ է, եզրափակիչը՝ եզրափակիչ, եւ ոչ ոք չի սիրում այդպիսի հանդիպումներում պարտվել:

Երկու անգամ շահել եմ Լիգայի գավաթի եզրափակիչը. մի անգամ՝ «Բիրմինգհեմի» հետ խաղում, եւ մի անգամ՝ «Չելսիի» հետ. ահա թե ինչու եմ այսքան ուրախ: Հույս ունեմ՝ հիմա մենք կշահենք պրեմիեր լիգան, եւ ինձ կհնազանդվեն բոլոր անգլիական մրցաշարերը»,- ասել է Ֆաբրեգասը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը «Շալկեի» դեմ դերբիում հաղթանակից հետո(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Փոքրիկ տղան աննկատ մտել է խաղադաշտ և խնդրել Սուարեսի մարզաշապիկը (տեսանյութ)’