‘Ֆալկաոն «Մանչեսթր Յունայթեդի» ֆուտբոլիստ է’

783

 «Մոնակոյի» հաձակվող Ռադամել Ֆալկաոն պաշտոնապես տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ինչպես հայտնում է անգլիական ակումբի թվիթերյան էջը, ֆուտբոլիստը մեկամյա վարձակալական հիմունքներով է պայմանագիր ստորագրել:

Ֆալկաոն շաբաթական կվաստակի 346 հազար ֆունտ ստերլինգ, որն ամենաբարձրն է «Յունայթեդի» կազմում: 

Հավելենք, որ Ռունին վաստակում է 300 հազար ֆունտ, Վան Պերսին՝ 250, Դի Մարիան՝ 280:

Ֆուտբոլիստը անգլիական ակումբում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով: Նախկինում Ֆալկաոյի նոր թիմում այս համարի ներքո հանդես են եկել բուլղարացի Դիմիտար Բերբատովը, ֆրանսիացի Լուի Սահը և անգլիացի Էնդի Քոուլը: Նշենք, որ իր նախկին ակումբներում՝«Մոնակո»-ում, «Պորտու»-ում և «Ատլետիկ»-ում 28-ամյա հարձակվողը կրկին նախապատվությունը տվել էր 9 համարին: 

Նախորդ հոդվածը‘Կարմիր խաչը հանդիպում է խնդրել գերեվարված ՀՀ քաղաքացու հետ’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթարի հետևանքով երիտասարդ ամուսինները և նրանց 40 օրական դուստրը մահացել են’