‘Ֆան շարժման պատասխանը Գևգեոզյանին’

783

Red Eagles ֆան շարժումը, Մաուրո Գևգեոզյանի\’ Հայաստանի հավաքականի հրավերը մերժելու կապակցությամբ, հանդես է եկել հայտարարությամբ:

«Ինչպես հայտնի է ՀՖՖ-ի և պարագվայական «Լիպերտադ» թիմի հայ ֆուտբոլիստ Մաուրո Գևգոեզյանի միջև անհամաձայնություն առաջացավ, որի պատճառով էլ Գևգեոզյանը չի մասնակցի փետրվարի 5-ին կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպմանը: Անհամաձայնությունը կապված էր այն խնդրանքի հետ, որ ՀՖՖ-ն պետք էր ոչ միայն հոգար ֆուտբոլիստի\’ Ֆրանսիա (Հայաստան — Լյուքսեմբուրգ հանդիպումը կկայան Ֆրանսիայում) բիզնես դասով մեկնելու ծախսերը, այլ նաև նրա ընկերուհունը: Առաջին հայացքից սա միայն խնդրանք էր և խնդրանք կմնար, եթե ֆուտբոլիստը այնուամենայնիվ համաձայնվեր ժամանել Ֆրանսիա\’ անգամ ՀՖՖ-ի մերժմանը. փաստորեն դա ուղղակի պահանջ էր:
Հարգելի Մաուրո, դու դեռևս ոչինչ չես արել ոչ Հայաստանի ֆուտբոլի, ոչ մեր հավաքականի, ոչ մեր ազգի համար, քո խաղով չես ուրախացրել մեզ\’ հայ երկրպագուներիս, քո խփած գոլերի ժամանակ չեն թնդացել մարզադաշտի տրիբունաները և արդեն իրավունք ես վերապահում պահանջներ ներկայացնել: Քո ներկայիս կարգավիճակը միայն թույլ է տալիս պահանջներ ընդունել: Քո ներկայիս կարգավիճակից ելնելով կարող ենք ասել, որ պահանջներ ներկայացնողը ոչ թե դու ես, այլ մենք\’ հայ ֆուտբոլի երկրպագուներս:
Red Eagles ֆան շարժումը կիսում է ՀՖՖ-ի չզիջող դիրքորոշումը տվյալ հարցում և համաձայնվում, որ մեզ պետք են միայն նվիրյալ ֆուտբոլիստներ, որովհետև մենք ել հանդիսանում ենք նվիրյալ երկրպագուներ: Դու պետք է իմանաս որ ազգի պատիվը վեր է ամեն ինչից, որ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը թանկ է բիզնես դասի ուղևորություններից, որ մեր օրհներգը միայն մեղեդու և բառերի համակցություն չէ, այլ ապրումների և հույզերի մի ամբողջ շարան, և վերջապես պետք է հասկանաս, որ մենք հաղթելու ենք քեզ հետ, թե առանց քեզ:
Նախկինում Հայաստանի հավաքականում ևս եղել են նման դեպքեր, երբ ֆուտբոլիստները չեն գիտակցել ասվածները, սակայն ժամանակի ընթացքում փոխվել են և դարձել են մեր հավաքականի երկրպագուների սիրելիները: Հույս ունենք\’ դու էլ մի օր կհասկանաս, որ ոչ միայն մենք ունենք լավ ֆուտբոլիստների կարիք, այլ դու էլ ունես մեր կարիքը, հայ երկրպագուի ջերմության կարիքը…»,- նշված է հայտարարությունում:

Նախորդ հոդվածը‘Զոհված զինծառայողի մայրը կոչ է անում ձայն չտալ Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կնվազի’