‘Ֆան-ֆան եւ Նոյան Տուն. ԱԳՆ-ի նախընտրած ծառայություն մատուցողները ‘

1613

iLur.am-ն արդեն անդրադարձել է տարբեր պետական կառույցների կողմից կատարվող ծախսերին: Այս անգամ փորձենք հասկանալ՝ ինչ ծախսեր է սիրում կատարել ԱԳՆ-ն եւ հատկապես՝ ումից:

Պարզվում է, որ գնումներ կամ ծառայություններ մատուցելու հարցում՝ ԱԳՆ-ն «լյուբիմչիկներ» ունի: Միայն 2013 թվականի ընթացքում կառավարության կայքում տեղադրված հաշվետվություններից հստակ երեւում է, որ օրինակ պաշտոնական ճաշերն ու ծաղիկ-ծաղկեպսակների պատվիումը ԱԳՆ-ն կատարել է հիմնականում մեկ-երկու ընկերություններից:

Այսպես, պետական ճաշկերույթի հարցում առաջատարը «Արտեքսիմ» ՍՊԸ-ն է՝ ի դեմս Նոյան Տուն ռեստորանի: Այստեղ ԱԳՆ ներկայացուցիչները իրենց հյուրերին տարել են եւս 6 անգամ՝ 2 մլն 568 հազար դրամի:  Բայց ԱԳՆ-ն այստեղ միայն չի ճաշել: Հենց այստեղից է ԱԳՆ-ն ձեռք բերում նաեւ թանկարժեք կոնյակները:

Ինչ վերաբերվում է ծաղիկներին, ապա ամենաշատը ԱԳՆ-ն այս տարվա ընթացքում ծաղիկներ է պատվիրել «Ֆան-Ֆան» ընկերությունից՝ 9 անգամ՝ 636 հազար դրամի:

Ընդ որում, ուշադրություն դարձնենք ԱԳՆ-ի պատվիրած ծաղիկներին:

Օրինակ՝ ապրիլին Չեխիայի ԱԳ նախարար Չվարցենբերգի այցի շրջանակներում ԱԳՆ-ն 60 հազար դրամով ձեռք է բերել մի այսպիսի ծաղկային կոմպոզիցիա՝ բաղկացած «վարդերից, լիլիաներից, որտիտագալումից, աստրամերիաներից եւ այդ ամենը փաթեթավորված հոլանդական տերեւներով», լայնքը՝ 50 սմ:

Կամ՝ հունիսին Չեռնոգորիայի փոխվարչապետ Իգոր Լուկշիչի  այցի շրջանակներում ԱԳՆ-ն ձեռք է բերել սեղանի ծաղկային կոմպոզիցիա՝ 40 հազար դրամով, բաղկացած պլաստիկ տարայից, օազիսից, վարդից, գիպսաֆիլայից, քրիզանթեմից, անտուրիումից եւ դեկորատիվ տերեւներից:  

Նախորդ հոդվածը‘Տ.Սարգսյան VS Ի.Զաքարյան. երկրորդ ռաունդ ‘
Հաջորդ հոդվածը‘Շ.Քոչարյան. Լուկաշենկոն «Известия в Украине» թերթին հարցազրույց չի տվել ‘