Ֆավորիտը հետաձգել է մի շարք միջոցառումներ

335

Կոլումբիայում նախագահի թեկնածու Գուստավո Պետրոն չեղարկել է մայիսի 3-ին և 4-ին նախատեսված մի շարք միջոցառումներ՝ իր վրա նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ նախազգուշացումների պատճառով, հաղորդել է քաղաքական գործչի մամուլի ծառայությունը։

«Անվտանգության ծառայության տվյալներով, որը տեղեկություններ է ստացել առաջին ձեռքից, «Կորդիլյերա» հացախումբը, ենթադրաբար, մահափորձ է կազմակերպում նախագահի թեկնածու Գուստավո Պետրո Ուրրեգոյի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ, որից մեջբերում է կատարել El Tiempo թերթը։

Ստացված տեղեկությունների կապակցությամբ քաղաքական գործչի թիմը որոշել է անորոշ ժամանակով հետաձգել նրա այցերը Կոլումբիայի կենտրոնական շրջաններ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀռոմի պապը պատրաստ է մեկնելու Ռուսաստան
Հաջորդ հոդվածըԻտալիայի վարչապետը քննադատել է Լավրովին