ՖԱՏԽ-ը կոչ է արել դադարեցնել ագրեսիան

185

ՖԱՏԽ շարժումը, որը գլխավորում է Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը, կոչ է արել «համապարփակ կերպով և վերջնականապես դադարեցնել Իսրայելի ագրեսիան» Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին ապրող խաղաղ բնակչության դեմ։

Այդ մասին տեղեկացրել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։

Պաղեստինցիներին Գազայի հատվածից քշելու և անկլավի տարածքը կրճատելու Իսրայելի գործողությունների ֆոնին ՖԱՏԽ-ը մերժում է խաղաղ բնակիչներին իրենց բնակավայրերից դուրս մղելու ցանկացած փորձ, ասված է շարժման հայտարարության մեջ, որն ընդունվել է այդ կառույցի Կենտրոնական կոմիտեի անդամների հանդիպման արդյունքում։

«Մենք թույլ չենք տա պոկել մեր հողից մի պատառ անգամ՝ ինչ զոհեր էլ որ դա պահանջի»,- հայտարարել է ՖԱՏԽ-ը՝  միջազգային հանրությանը կոչ անելով «ճանաչել պաղեստինյան անկախ պետությունը»։

Նախորդ հոդվածըԻսրայելը Արևմտյան ափին կալանավորել է 3,2 հազար պաղեստինցու
Հաջորդ հոդվածըԲայդենի քաղաքականությունը ԱՄՆ վարչախմբի պառակտման է տանում