‘ՖԱՖ-ի հաջորդ երթը՝ նոյեմբերի 24-ին’

1149

«Առաջին հայկական ճակատ» ֆուտբոլի երկրպագուների շարժման հաջորդ երթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ նոյեմբերի 20-ի փոխարեն։

Հիշեցնենք, որ նախորդ երթի ժամանակ երկրպագուները հայտարարել էին, որ պահանջում են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:

Նրանք ավելի վաղ երեք պահանջներ էին առաջադրել ֆեդերացիային: Այն է՝ պրոֆեսիոնալ մարզիչ հավաքականի համար, նոր ֆուտբոլիստներ և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում: Նշենք, որ ՖԱՖ-ի պահանջները այդպես էլ անպատասխան են մնացել:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն միաձայն պաշտպանել է ռազմական օգնության վերաբերյալ Ֆրանսիայի հայցը’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. ՀՀԿ-ի «Նոր Պոլոժենիեն» Հայ առաքելական եկեղեցու համար’