‘Ֆեդերերը պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկում 15-րդն է’

2142

Աշխարհի երկրորդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցումների 19-ակիա հաղթող Ռոջեր Ֆեդերերը «Forbes»-ի վարկածով հայտնվել է պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկի 15-րդ տեղում:

Պարբերականը 36-ամյա մարզիկի եկամուտը 675 մլն դոլար է գնահատել:

Թոփ-25-ը եզրափակել է «Grand Slam» մրցաշարերի 8-ակի հաղթող, ամերիկահայ Անդրե Աղասին, որը 470 մլն դոլար է վաստակել:

Աղյուսակի առաջին տեղում հայտնվել է ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը` 1,85 մլրդ դոլար եկամուտով: Կազմակերպիչները հաշվի են առել աշխատավարձը, պարգևավճարները և հովանավորչական ու գովազդային համաձայնություններից ստացված եկամուտը:

Նախորդ հոդվածը‘Նեյմարի հայրը Պերեսին խոստացել է նպաստել որդու` Ռեալ տեղափոխությանը’
Հաջորդ հոդվածը‘Սոցցանցերի հանգուցյալ օգտատերերն սկսել են գովաբանել Պուտինին’