Ֆեդերերը 18-րդ անգամ դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/4 եզրափակիչ

703

Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Շվեյցարացի թենիսիստը մրցեց իտալացի Լորենցո Սոնեգոյի հետ եւ առավելության հասավ 7:5, 6:4, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 11 րոպե։

Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի եւ լեհ Հուբերտ Հուրկաչի դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի 8-ակի հաղթող Ֆեդերերը 18-րդ անգամ դուրս եկավ այս մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Այս տարի տիտղոսը պաշտպանում է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը։ Մենախաղի հաղթողը կստանա 1,7 միլիոն ֆունտ ստերլինգ։

Նախորդ հոդվածըԿամչատկայում 28 հոգու տեղափոխող Ան-26 ինքնաթիռ է անհետացել
Հաջորդ հոդվածըԼուկաշենկոն Արևմուտքի պատժամիջոցները համարում է միջազգային մասշտաբի շանտաժ