‘Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը՝ Մարդու իրավունքների օրվա առթիվ’

807

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Այսօր նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը, ի պատիվ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից, 66 տարի առաջ:

Այս տարի Մարդու իրավունքների միջազգային օրը կրում է «Մարդու իրավունքներ՝ 365» թեման, արտահայտելով այն ձգտումը, որ մեզանից յուրաքանչյուրը, աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր ժամանակներում, իրավունք ունի լիարժեքորեն օգտվել մարդու իրավունքներից:

ԵՄ-ն հանձնառու է շարունակել այս իրավունքների պաշտպանությունը: 2012 թվականին ԵՄ-ն հաստատել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ռազմավարական շրջանակային փաստաթուղթն ու դրանից բխող գործողությունների ծրագիրը: Նշանակվել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ: ԵՄ անդամ պետությունների օժանդակությամբ մենք շարունակում ենք քարոքել մարդու իրավունքների պաշտպանություն ավելի քան 40 երկրների հետ ծավալվող Մարդու իրավուքների երկխոսության ձևաչափում, ինչպես նաև տարածաշրջանային և բազմակողմ կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի հետ համագործակցության միջոցով:

ԵՄ Հատուկ ներակայացուցիչ Ստավրոս Լամբրինիդիսը սերտորեն և ակտիվորեն համագործակցում է հիմնական գործընկերների հետ և աջակցում է բոլոր քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: ԵՄ պատվիրակությունները վերահսկում են, զեկույցներ են ներկայացնում և իրականացնում են անհրաժեշտ գործողություններ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ հաճախ խիստ դժվար պայմաններում:

Չնայած լուրջ ձեռքբերումներին, դեռ շատ անելիքներ ունենք: Այդպիսի ուղղություններից է խոշտանգումների կանխարգելումը: Խոշտանգումների կանխարգելման կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի կողմից դեռևս 30 տարի առաջ, սակայն մինչ օրս խոշտանգումների դեպքեր տեղի են ունենում աշխարհի բոլոր անկյուններում: Այս ուղղությունն անշուշտ ունի մեր անհապաղ ուշադրության կարիքը:

«Մարդու իրավունքների և ժողովրդավարության 2015 թվականի գործողությունների ծրագրի» վերանայումը թույլ կտա վերանայել մեր հանձնառությունները և քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների համընդհանուր և անօտարելի իրավունքների ենթատեքստում նոր մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ»:

Նախորդ հոդվածը‘ Ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել’
Հաջորդ հոդվածը‘5 դիմակավորված անձինք հարձակվել են ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի վրա’