‘Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց Շիրակի մարզպետ’

1159

Հայաստանի Շիրակի մարզպետ նշանակվեց Ֆելիքս Ցոլակյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը: Ցոլակյանի նշանակման որոշումը հաստատվեց ՀՀ կառավարության նիստում: ՀՀ վարչապետը շնորհավորեց Ցոլակյանին` նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Շիրակի արդեն նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն: Վերջինս ազատման դիմումը ՀՀ վարչապետին ներկայացրել էր փետրվարի 22-ին, կառավարության նիստում հաստատվել էր փետրվարի 28-ին: 

Նախորդ հոդվածը‘Մարդու իրավունքների վիճակը Դատախազության և Հատուկ քննչական ծառայության ոլորտում. Օմբուդսմենի զեկույցը’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն ուժեղ գտնվեց «Վալենսիայից»’