‘Ֆեմեն ակտիվիստուհիները ստանում են $1000 աշխատավարձ’

916

Հետաքննություն անցկացնելու նպատակով ուկրաինացի լրագրողուհին  ժամանակավորապես ընդգրկվել է FEMEN էպոտաժային շարժման շարքերը, հայտնում է «1 плюс 1» ուկրաինական հեռուստաալիքը:

Ինչպես պարզվել է, FEMEN-ի ակտիվիստ դառնալու համար դիմում գրել հարկավոր չէ, ընդամենը պետք է  մերկ կրծքով լուսանկարվել թիմակիցներից մեկի հեռախոսով: «Դա նրա համար է, որ ես վստահ լինեմ, որ դու պատրաստ ես մերկանալ: Որպեսզի ակցիայի ժամանակ, երբ միասին քայլենք, հանկարծ չպարզվի, որ դու բարոյապես պատրաստ չես»,- պարզաբանել է շարժման առաջնորդ Ալեքսանդրա Շևչենկոն, որը նաև բացատրել է, թե ինչ է պետք անել տեսախցիկների առաջ, երբ լրագրողները սկսեն նկարահանել ակցիան:

Ուկրաինացի լրագրողը բացահայտել է, որ յուրաքանչյուր ակտիվիստի վրա կազմակերպությունը օրական հազար եվրոյից ավելի գումար է ծախսում, որի մեջ մտնում է հանդերձանքի, ճանապարհածախսի արժեքը և վարձատրությունը: Իսկ Կիևի կենտրոնում գտնվող գրասենյակի համար FEMEN-ը ամեն ամիս 2,5 հազար եվրո է վճարում, իսկ ակտիվիստուհիները ստանում են նվազագույնը $1000 աշխատավարձ:

Մի քանի օր առաջ Փարիզում շարժման մասնաճյուղ է բացվել, որտեղ նախատեսվում է ակտիվիստներ հավաքագրել  աշխարհի տարբեր ծայրերից և ստեղծել «մարզումների ճամբար»:  

Նախորդ հոդվածը‘ Մուրացանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ռումբ դեռ չեն հայտնաբերել ‘
Հաջորդ հոդվածը‘Ցավոք՝ ո՛չ Վահան Խալաֆյանի, ո՛չ Լևոն Գուլյանի դեպքերը ռումբ չդարձան իշխանության աթոռի տակ. Միքայել Դանիելյան ‘