‘Ֆեյսբուքը ներկայացրել է «Պահպանել» (Save) կոճակը ‘

1145

ֆեյսբուք սոցիալական ցանցը ներկայացրել է «Պահպանել» (Save) կոճակը՝ հետաձգված ընթերցանության, նորություններին և տեսանյութերի ծանոթանալու համար, տեղեկացնում է «Իտառ-Տասս»:  

«Ամեն օր մարդիկ զանազան հետաքրքրական բաներ են գտնում ցանցի Էջերում, բայց միշտ չԷ, որ բավականաչափ ժամանակ են ունենում դրանց ուսումնասիրման համար,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:- Այժմ դուք կարող եք պահպանել այն ամենն, ինչ գտել եք ֆեյսբուքում հետագայում ծանոթանալու համար, երբ ավելի շատ ժամանակ կունենաք»:  

Կոճակը տեղադրված է լինեու «Հավանել» կոճակի կողքին: Սոցցանցի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ նոր գործառույթը մի քանի օր հետո մատչելի կլինի բոլոր օգտատերերի համար:

Նախորդ հոդվածը‘Արմավիրի քաղաքապետի վիճակը կայուն ծանր է’
Հաջորդ հոդվածը‘Սերժը ճրագով պաշտպան է որոնում ‘