‘Ֆեյսբուքյան արձագանքներ` ՌԴ-ում հայ վարորդի հետ պատահած դժբախտությանը’

2091

Դերենիկ Մալխասյան

Ռուսաստանում օրը 28 ժամ հայրենասիրությունից ու հայրենիքից խոսացող, հազար գույնի հայկական կազմակերպությունները չէին կարո՞ղ էդ հայ վարորդի մասին հոգ տանեին, նորմալ ադվակատ վարձեին, հետեւեին, որ նրա նակատմամբ բռնությունուն ու անմարդկային վերաբերմունք չլինի: Թե՞ էդ գործի մեջ փող չկա, հետեւաբար ոչ մի մոտիվացիա ՀՀ քաղաքացուն օգնելու համար: Մեր ԱԳՆ-ի մասին էլ չեմ խոսում, Նալբանդյան Էդիկի տեղը երեւի մի հատ արդուկ լիներ, ավելի արդույնավետ կաշխատեր:

Համլետ Աբրահամյան

Նայեք: Երկար և ուշադիր նայեք այս դժբախտի դեմքին: Նա այդ վթարով չէր որ փորձանքի եկավ: Նա փորձանքի եկավ երբ մենք դարձանք այսքան դաժան ու անգութ մեր օրվա ապրուստը հոգալու գոյության կռվի արդյունքում: Ուշադիր նայեք: Այս մարդու դեմքը չի սա, այլ մեզանից յուրաքանչյուրի դեմքի անրադարձն է հեյելու մեջ: Մենք մեզ ենք տեսնում ի դեմս այդ դժբախտ ու տառապյալ հոգուն: Գուցե թե մենք մի քիչ բարտես ենք ու մի քիչ խնամված: Դա խաբուսիկ է: Մենք մեր հոգու խորքում հենց այսպիսի տառապյալ ենք ու այսպիսի տանջահար ենք: Սա ՄԵՆՔ ենք: Մեր ժողովուրդն է այս նկարում: Վերացեք խալաթից ու այս անձից և կենտրոնացեք մեր այս ողբերտգական վիճակի վրա: Սա մեր ազգային ողբերգությունն է իր մերկությաբ ու կանացի կոպեկանոց խալաթով կիսածածկված:

Մարինե Պետրոսյան

Հայ վարորդին դատարան են տարել կոմայից արհեստականորեն հանելով, սարսափելի վիճակում, կանացի (sic!) խալաթով: Ու սա բազմաթիվ դեպքերից մեկն ա ընդամենը: Եւ էս ամեն ինչից հետո ամենասարսափելին էն ա, որ հայերը շարունակում են հազար հազարներով արտագաղթել Ռուսաստան, իրանց արժանապատվութոյւնը դա ներում ա, ու որ հարցնում ես սենց դեպքերի մասին, հայերին սպանելու մասին, շատերը, իմ ականջներով եմ լսել, ասում են` «ուրեմն իրանց վատ են պահել»: Էս դեպքում էլ կարող ա մարդիկ գտնվեն որ ասեն` դե 18 մահվան պատճառ ա դարձել էս վարորդը, ինքն ա մեղավոր: Բայց էս հոդվածի հեղինակը շատ հստակ ցույց ա տալիս, որ մեքենան ահավոր վիճակում ա եղել եւ դրա համար վարորդը չի մեղավոր: Չնայած եթե մեղավոր անգամ լիներ, դրա համար մարդուն կոմայից արհեստականորեն կհանեն ու կանացի խալաթով դատարան կբերեն մենակ վայրենիներով բնակեցված երկրում:

Առաքել Սեմիրջյան

Մարդասպան Սաֆարովին հունգարացիները նվիրում են Ադրբեջանին, խախտելով միջազգային բոլոր պայմանագրերը` Հայաստանի իշխանությունները փոխանակ համարժեք քայլեր ձեռնարկեն, վերցնում ու խզում են դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, Մոլդովացի կինը ՀՀ ԱԺ-ում Հայաստանին ագրեսոր է անվանում, փոխանակ համարժեք քայլեր ձեռնարվեն, սկսում են հայհոյախառն պատասխանները, իբր էդ մոլդովացուն էլ էդ հայհոյանքները մտահոգեցին, Ռուսաստանը 1 միլիարդի զենք է տալիս Ադրբեջանին, մերոնք փոխանակ համարժեք քայլեր ձեռնարկեն, սկսում են Ռուսաստանին արդարացնել, հայ վարորդին Ռուսաստանում նվաստացնում են, փոխանակ ՀՀ ԱԳՆ-ն նոտա ուղարկի, մեր իշխանությունները վախեցած ձայն չեն հանում…. Որ այսպես շարունակվի ամբողջ աշխարհին թշնամի ենք դառնալու, քանի որ ոչ թե համարժեք քայլեր են կատարվում, այլ կամ ընկնում ենք «համազգային հիստերիայի» մեջ կամ էլ իշխանությունները վախեցած մկան ծակ են ման գալիս…

Այստեղ խնդիրը ոչ թե օտար երկրների վատ կամ լավ լինելու մեջ է, այլ որ Հայաստանում չկա լեգիտիմ իշխանություն, որը կկարողանար պաշտպաներ իր քաղաքացիներին ու իր երկրի շահերը…

Լևոն Մութաֆյան

Մոսկվայում տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի ,,հերոսը,, հայ է՝ Հրաչյա Հարությունյան… Բոլորս ենք ցավ ապրում կատարվածի համար, ցավակցում ենք զոհվածների հարազատներին: Ցավում ենք նաև արցախյան պատերազմի բովով անցած հայ մարդու, որդեկորույս հոր համար, որին սպառնում է շատ ծանր դատավաճիռ… Սակայն Հրաչյա Հարությունյանին դեղեր են ներարկել, այսինքն, հաղորդել են արհեստական կենսունակություն և կանացի խալաթով՝ վիրավորելով տղամարդկային արժանապատվությունը, ազգային արժանապատվությունը՝ տարել դատարան… Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարող է արդարանալ, որ Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի չէ, չնայած մարդու իրավունքների պաշտպանի համար բոլորը պիտի հավասար լինեն, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարող է ուսերը թոթվելով հայտարարել, թե ինքը շատ հեռու էր, Հայաստանում, իսկ ի՞նչ է արել Ռուսաստանում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպանը՝ դիվանագիտությունից հազարավոր մղոններով հեռու կանգնած, ժամանակին Արցախում լավ հափրացած ու «չաղացած» մարդը, որը Մոսկվայում զբաղված է միայն ու միայն անձնական բիզնեսի հարցերով: Ռուսաստանում հայերի նվաստացման հարյուրավոր դեպքեր են տեղի ունենում, շատ տեղերում հայերի իրավունքները ոտնահարվում են, իսկ այս դեսպան կոչվածը նույն ժամանակ թամադայություն է անում ռուսաստանաբնակ տարբեր օլիգարխների սեղաններին՝ դիվանագիտությունը վերածելով ծաղրածուական խաղերի… ՈՒ՞ր է նայում մեր արտաքին գործերի նախարարը, ինչու՞ գոնե իր դեսպաններին, որոնց 90 տոկոսն արտերկրում զբաղված է բիզնես շահերով, գոնե մեկ անգամ չի հիշեցնում իրենց սուրբ պարտականությունների մասին… Ինչու՞ հիմա նույն Էդիկ Նալբանդյանը բողոքի նոտա չի հղում Ռուսաստանին՝ պաշտպանելով իր քաղաքացու շահերը, որին ծաղրել են, ոտնահարել արժանապատվությունը, չթույլատրված մեթոդներով դատարան տարել: Համաշխարհային իրավագիտությունն արգելում է մարդուն արհեստական կենսունակություն հաղորդելու միջոցով՝ ենթարկել դատական պատասխանատվության, դատարան տանել բացատրություններ ու ցուցմունքներ կորզելու, նրա նկատմամբ դատավճիռ կայացնելու… Սա համաշխարհային իրավագիտության մեջ բացառիկ դեպք է, իսկական սադիզմ է, իսկ Օլեգ Եսայանի նման՝ մեր հարկատուներիս հաշվին օրավոր չաղացող, շքեղ ավտոմեքենաներ և Երևանում էլիտար բնակարաններ փոխող մեկը, անտարբերության է մատնել ամեն ինչ… Վերջապես, ու՞ր են մարդու իրավունքներով զբաղվող մեր հասարակական կազմակերպությունները…

Գևորգ Սահակյան

Ալիևը իրանց մարդասպան շան որդու համար միլիարդավոր դոլարներ ծախսեց ու ներդրումներ կատարեց Հունգարիայում: Հիմա Մոսկվայում իր կամքից անկախ հայ ազատամարտիկը հայտնվել ա ահավոր փորձանքի մեջ: Եթե Հայաստան պետություն գոյություն ունի, մեր իշխանությունները պիտի քամակները տեղից շարժեն: Որովհետև մեր աչքի առաջ նվաստացնում են հայ մարդուն: Կնոջ խալաթ են հագցնում դատարան բերելուց:

Եթե պետական մակարդակով ոչինչ չարվեց էս կապակցությամբ, ուրեմն Տիգրան Սարգսյանի՝ պետության վախճանի մասին մարգարեությունն այլևս իրականություն ա:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Անասուն երկիրը սենց էլ լինում է. իշխանության, պատասխանատու մարմինների, ԶԼՄ-ների դարդը վարորդի ազգությունն է, նրա օտարերկրացի լինելը: Հիմա պետք է խստացնեն ինչ որ օրենքներ օտարների հետ կապված: Այսինքն նույնիսկ այպիսի ոչ քաղաքական պատահարների դեպքերում այդ երկրի համակարգը չի կարողանում համարժեք արձագանքներ տալ, համարժեք լուծումներ մտածել: Իսկ դուք ասում եք, թե ինչո՞ւ են մեզ հետ Կուրղինյյանների ուղարկում ու Կուրղինյանների լեզվով խոսում:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Քանի դեռ էս խելքին ենք՝ վատթարին սպասեք’
Հաջորդ հոդվածը‘Երկրում նրան չեն ասել՝ մնա, չեն ասել`կներես’