Ֆեյք ժողովրդավարության հայկական ֆորումը. ՉԻ

885

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, թե ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, և այն պետք է նաև մեր արտաքին անվտանգության ապահովման երաշխիք դառնա։ 

«Բրենդի» մասին առանձնապես ասելու բան չկա։ Դա մոտավորապես նույնն է, թե չինական որևէ գավառական քաղաք հայտարարի, օրինակ, որ իր բրենդը «Adibas»-ն է, որովհետև հայկական ժողովրդավարությունն ընդամենը «շփոթեցնելու աստիճան նմանություն ունի» իրական ժողովրդավարության հետ։ Բայց խնդիրը նույնիսկ սա չէ։ Եթե Հայաստանն անգամ իսկապես լիակատար ժողովրդավարական երկիր լիներ, միևնույն է՝ դա մազաչափ անգամ չէր բարձրացնելու մեր արտաքին անվտանգության մակարդակը։ Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը, հիվանդագին ձևով սևեռված լինելով իր «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության» վրա, կարող է անգամ հայտարարել, թե բա գիտե՞ք, 44-օրյա պատերազմը հո Ղարաբաղի կամ Հայաստանի համա՞ր չէր, ադրբեջանական ագրեսիայի պատճառը մեր ժողովրդավարությունն էր, ավտորիտար լինեինք՝ չէին հարձակվի։ Եվ ըստ այս մառազմատիկ մանկամտության՝ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պիտի պաշտպանի ժողովրդավարական Հայաստանը բռնապետական Ադրբեջանից, իսկ եթե դրա փոխարեն Ադրբեջանին «հուսալի գործընկեր» է համարում՝ պատճառն այն է, որ լավ չենք աշխատում ու չենք կարողանում քաղաքակիրթ աշխարհին բացատրել, որ Ալիևըբռնապետ է։

Ինչևէ։ Նույն ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, թե «Հայաստանում ժողովրդավարության բացակայությունը գործիք է ծառայել, որպեսզի մենք բոլորս չիմանանք ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին»և «ամենամեծ խնդիրը, որի հետ մենք բախվել ենք, հենց դա է»։ Այսինքն՝ եթե ժողովրդավարություն լիներ, Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով կտիրապետեին ոչ թե մի քանի հոգի, այլ բոլորը, հասարակության վերաբերմունքն այլ կլիներ, և չէինք հասնի այս օրվան։

Մարկ Նշանյան

Ամբողջական տեքստը կարդալ «Չորրորդ իշխանություն»-ում

Նախորդ հոդվածըՓաշինյանի հերթական մանիպուլյացիան
Հաջորդ հոդվածըՓաշինյանը չի՞ հասկացել Ալիեւին. «Առավոտ»