‘Ֆերգյուսոնը համաձայնել է օգնել «Յունայթեդ»-ին’

2840

Շոտլանդացի լեգենդար մասնագետ Ալեքս Ֆերգյուսոնը համաձայնել է օգնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին՝ ճգնաժամից դուրս գալու համար:

«Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կհեռացվի աշխատանքից: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:

Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Ժոզե Մոուրինյոյին, սակայն առաջիկա խաղերում թիմը կղեկավարի Ռայան Գիգզը: Նրան կօգնի Ալեքս Ֆերգյուսոնը, ով կփորձի հանել թիմը ճգնաժամից:

BBC-ի տեղեկությունների համաձայն՝ Ֆերգյուսոնն «Օլդ Թրաֆորդ»-ում է եղել «Չելսի»-ի եմ խաղում: Շոտլանդացին մարզադաշտ է եկել մարզիչների և խաղացողների մուտքով:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն կեռապատկի Նեյմարի աշխատավարձը’
Հաջորդ հոդվածը‘Շումախերի բուժման վրա տարեկան ծախսվում է 6 մլն եվրո’