«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնն ու Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերն ընդգրկվել են անգլիական Պրեմիեր լիգայի Փառքի սրահում, հաղորդում է Անգլիայի առաջնության մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Յունայթեդը» Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ 13 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Այդ ցուցանիշով 81-ամյա մասնագետը ռեկորդակիր է։
Արսեն Վենգերի 22 տարվա ղեկավարության օրոք «Արսենալը» երեք անգամ է նվաճել Անգլիայի չեմպիոնական գավաթը։ 2003-2004 թվականների առաջնությունում «Արսենալը» տիտղոսը նվաճել է՝ չկրելով ոչ մի պարտություն։