‘Ֆերնանդո Տորեսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին’

999

«Սագան Տոսուի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին.

«18 հիանալի տարիներից հետո եկել է ֆուտբոլային կարիերաս ավարտելու ժամանակը»,- գրել է խաղացողը Twitter-ի իր էջում:

Տորեսը հանդես է գալիս «Սագան Տոսու» ակումբում նախորդ ամռանից: Իսպանացին երկար տարիներ անցկացրել է «Աթլետիկոյում», հանդես է եկել նաև «Լիվերպուլում» և «Չելսիում»: 

Կարիերայի ընթացքում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, նվաճել է նաև Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի գավաթը:

 
 
 

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Կդառնա՞ Հրայր Թովմասյանը «Սասնա ծուռ»’
Հաջորդ հոդվածը‘Զելենսկու կուսակցությունը ռադայում կարող է միակուսակցական մեծամասնություն կազմել’