‘Ֆերնանդո Տորեսը հանդես կգա «Էնֆիլդ»-ում’

732

Մարտի 29-Լիվերպուլում տեղի կունենա համանուն թիմի ավագ Սթիվեն Ջերարդի հրաժեշտի խաղը, ով ամռանը կտեղափոխվի «Լոս-Անջելես Գելեքսի»: 

Հանդիպմանը կմասնակցեն Ջերարդի տարբեր ժամանակների ակումբակիցները, որոնց թվում են Խաբի Ալոնսոն, Պեպե Ռեյնան, Լուիս Սուարեսը և Խավիեր Մասկերանոն: 

Հայտնի է, որ հրավեր է ստացել նաև Ֆերնանդո Տորեսը՝ չնայած այն հանգամանքին, որ մերսիսայդցի երկրպագուները դրական հարաբերություններ չեն պահպանել իսպանացու հետ՝ վերջինիս 2011 թվականին «Չելսի» տեղափոխության պատճառով: 

Նախորդ հոդվածը‘Էդեգոր. «Զիդանը հրաշալի մարզիչ է և օգնում է ինձ»’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանը առաջարկեց Ծառուկյանի և ԲՀԿ դեմ հակասահմանադրական հարձակումների հարցով հանձնաժողով ստեղծել ‘