‘Ֆերնանդո Տորեսը հնարավոր է վերադառնա Մադրիդի «Ատլետիկո»’

996

 «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, հավանաբար, կվերադառնա իր հարազատ ակումբը՝ Մադրիդի «Ատլետիկո»: Այս մասին հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:

Eurosport հեռուստաալիքի  իսպանական բաժնի տվյալներով, Տորեսը կարող է մոտ ժամանակներում դառնալ «Ատլետիկո»-ի խաղացող: Նրա համար «Չելսի»-ին պահանջում է 16 մլն եվրո, իսկ «ներքնակավորները» փորձում են գցել գինը: Իրենց հերթին լոնդոնցիները հետաքրքրվում են նաև «Ատլետիկո»-ի պաշտպան Միրանդայով, ում մադրիդցիները պատրաստ են բաց թողնել 30 մլն եվրոյով:

Նշենք, որ անցած խաղաշրջանում 30-ամյա Ֆերնանդո Տորեսը «Չելսի»-ի կազմում  անցկացրել է 41 հանդիպում և  դարձել է 11 գոլի, 6 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Լեւոն Հայրապետյանի կալանքը հակասում է Ռուսաստանի օրենսդրությանը’
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիք. Միջադեպերի թիվը հետընթաց է կայուն խաղաղության որոնումներում կողմերի հետ մեր աշխատանքում ‘