‘Ֆիդել Կաստրոյի քույրը հերքել է եղբոր առողջության վատթարացման մասին լուրերը ‘

1148

Ֆիդել Կաստրոյի հարազատ քույրը՝ Խուանիտան, հերքել է վերջին օրերին Կուբայի առաջնորդի առողջության կտրուկ վատթարացման մասին տարածված լուրերը, հղում անելով վենեսուելական լրատվամիջոցներին, հայտնում է РИА-Новости-ն:

Մայամիում բնակվող Խուանիտա Կաստրոն այդ լուրը «աբսուրդ բամբասանք» է անվանել: Ավելի վաղ Ֆիդելի որդի Ալեքս Կաստրոն նույնպես ասել էր, որ իր հայրն «իրեն հրաշալի է զգում եւ ապրում է սովորական առօրյա կյանքով»:   

Ֆիդել Կաստրոյի վատառողջության մասին լուրերը ակտիվացել են այս շաբաթվա ընթացքում, մանավանդ այն բանից հետո, երբ  Twitter-ում իբր Կուբայի ԱԳ նախարարի անունից տեղեկացվեց, թե Կաստրոն մահացել է: Բացի դրանից, վենեսուելացի բժիշկ Խոսե Ռաֆայել Մարկինան հայտարարեց, թե Կաստրևոն ուղեղի անոթների բարդ վիրահատություն է տարել:

Կուբայի կառավարությունը հրապարակել է Ֆիդել Կաստրոյի ուղերձը բժշկական ուսումնական հաստատություններից մեկի շրջանավարտներին՝ որպես վկայություն այն բանի, որ առաջնորդի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Բրիտանացի նախարարը հրաժարական է տվել ոստիկանին հայհոյելու պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Լիբանանում ահաբեկչական ակտից հետո քաղաքացիական լարվածությունը մեծանում է’