‘ՖԻԴԵ․ Լեւոն Արոնյանը դարձյալ լավագույն տասնյակում է’

799

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների դասակարգման աղյուսակը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վերադարձել է լավագույն տասնյակ եւ 8-րդն է։ Անցած ամիս նա 14-րդն էր։

Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագուս Կարլսենն է։ Արոնյանից բարձր դիրք ունեն նաեւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, չինացի Դին Լիրենը, հոլանդացի Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացի Ուեսլի Սոն եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին։

Տասնյակում են նաեւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը եւ կուբացի Լենյեր Դոմինգես Պերեսը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ն։

 

 
 
 
 
 
 

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի’
Հաջորդ հոդվածը‘Ինչ է տեղի ունենում աշխարհում’