ՖԻԴԵ․ 52-ամյա Անանդը վերադարձել է լավագույն տասնյակ

244

Աշխարհի նախկին չեմպիոն, 52-ամյա հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը 2019 թվականից հետո առաջին անգամ մտել է համաշխարհային դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակ։ Անանդը 9-րդն է։

10-րդ տեղ է իջել Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը։

Առաջին 8 տեղերում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, չինացի Դին Լիրենը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան, ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, հոլանդացի Անիշ Գիրին եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան։

Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր վարկանիշն ունի ազգային թիմի առաջատար Գաբրիել Սարգսյանը։ Նա 33-րդն է։ Հայկ Մ․ Մարտիրոսյանը 64-րդ տեղում է, Շանթ Սարգսյանը 86-րդն է։

Նախորդ հոդվածըԿքննարկեն Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը
Հաջորդ հոդվածըՀարավային Կորեան և ԱՄՆ-ը խորացնում են համագործակցությունը