‘ՖԻԴԵ-ի նոր դասակարգման աղյուսակ. Լևոն Արոնյանը երկրորդն է’

1078

ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում այսօր հրապարակվել է ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակը: 2013 թ. հուլիսի 1-ի դրությամբ հայ շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում: Նա ունի 2813 միավոր և առաջատար՝ նորվեգացի Մագնուս Կարլսենին զիջում է 51 միավորով, իսկ ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը զիջել է երրորդ հորիզոնականը իտալացի Ֆաբիանո Կարուանային: Սերգեյ Մովսիսյանը 49-րդն է, Վլադիմիր Հակոբյանը 56-րդը, Գաբրիել Սարգսյանը 72-րդը, իսկ Տիգրան Պետրոսյանը 85-րդն է:

Նախորդ հոդվածը‘Նեյմարը ճանաչվել է Կոնֆեդերացիաների գավաթի լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում ոստիկանները բռնություն են կիրառել արվեստի գործչի նկատմամբ’