‘ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Արոնյանը գրեթե հավասարվեց Կրամնիկին’

947

ՖԻԴԵ-ն հրապարակել է 2013 թվականի մարտի 1-ի դրությամբ շախմատիստների վարկանիշային աղյուսակը:

Աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել Մագնուս Կարլսենը, որի արդյունքը արդեն վեր է ցանկացած երեւակայությունից՝ 2872 միավոր: Երկրորդ հորիզոնականում գտնվող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը նրան զիջում է 62 միավորով՝ 2810 միավոր: Լևոն Արոնյանը 2809 միավորով երրորդ տեղում է:

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը եւ հայ գրոսմայստերների զբաղեցրած դիրքերը լավագույն հարյուրակում.

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 2872 միավոր

2. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 2810

3. Լեւոն Արոնյան (Հայաստան)` 2809

4. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)` 2793

5. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)` 2786

6. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)` 2784

7. Վեսելին Թոփալով (Բուլղարիա)` 2771

8. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)` 2767

9. Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)` 2766

10. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 2764

45. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)` 2704

60. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան)` 2695

78. Գաբրիել Սարգսյան (Հայաստան)` 2666

81. Տիգրան Պետրոսյան (Հայաստան)` 2663

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Խորհրդարանական քննարկումների հետ ես գործ չունեմ’
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ կճանաչի ժողովրդի հաղթանակը’