‘ՖԻԴԵ-ի փոխնախագահ. Հայաստանում Արոնյանի եւ Անանդի միջեւ ֆանտաստիկ մրցամարտ կարող է լինել’

875

Լեւոն Արոնյանն աշխարհի չեմպիոն դառնալու գերազանց հնարավորություն ունի: Ըստ «Արմենպրես»-ի, հունվարի 19-ին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՖԻԴԵ-ի առաջին փոխնախագահ Գեորգիոս Մակրոպոլուսը` պատասխանելով  այն հարցին, թե որքանով է հավանական հոկտեմբերին Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդի միջեւ կայանալիք մրցախաղն անցկացնել Երեւանում այն պարագայում, եթե աշխարհի չեմպիոնի հետ խաղալու իրավունք նվաճի Լեւոն Արոնյանը: «Արոնյանն ապացուցել է, որ հիանալի մարտիկ է եւ կարող է ցանկացած մրցակցի հաղթել: Եթե նա հաղթի, ապա ՖԻԴԵ-ն ուրախ կլինի մրցամարտն անցկացնել Հայաստանում»,- ասաց Մակրոպուլոսը` հավելելով, որ Անանդը եւս խնդիր չի ունենա այստեղ խաղալու: «Ֆանտաստիկ մրցամարտ կլինի Հայաստանում»,- ասաց նա:

Նախորդ հոդվածը‘«Վալեքսը», որ բռնաբարում եւ լլկում է Հայաստանի բնությունն ու ընդերքը, փորձում է հանդես գալ որպես Նժդեհի մասին ֆիլմի նախաձեռնող’
Հաջորդ հոդվածը‘«ԳՈւՄ»-ի շուկայի գույները (Ֆոտոշարք)’