‘ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը նահանջել է’

953

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային դասակարգման մարտ ամսվա տարբերակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2786) չորրորդ տեղից նահանջել է 7-րդ տեղ:

Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 2851: Հաջորդ տեղերում են ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2801), ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2794), հոլանդացի Անիշ Գիրին (2793), ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2792), ամերիկացի Հիկարու Նակամուրան (2790): Տասնյակում են նաեւ բուլղարացի Վեսելին Տոպալովը (2780), չինացի Դինգ Լիրենը (2777) եւ ամերիկացի Ուեսլի Սոն (2773):

Հայաստանի հավաքականի շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 42-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 95-ը, Հրանտ Մելքումյանը՝ 101-ը, Սերգեյ Մովսեսյանը՝ 102-ը: 

Նախորդ հոդվածը‘Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը՝ նոյեմբերին Նյու Յորքում’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը լավագույն ասիստենտն է եվրոպական մրցաշրջանում’