‘ՖԻԴԵ. հրապարակվել են նոր վարկանիշային աղյուսակները’

1097

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է վարկանիշային աղյուսակները ապրիլի 1-ի դրությամբ:

100 ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2851): Երկրրդ հորիզոնականում Վլադիմիր Կրամնիկն է (2801), իսկ լավագույն եռյակը եզրափակում  Ֆաբիանո Կարուանան (2795): Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը (2784) 7-րդ հորիզոնականում է: Ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանը (2693), Սերգեյ Մովսիսյանը (2659) և Վլադիմիր Հակոբյանը (2656)::

Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների  առաջին տեղում է Հոու Յիֆանը (2663): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2445) 42-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2434) 49-րդ տեղում է::

Հավելենք, որ թիմային դասակարգմամբ Հայաստանը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Հրետակոծության հետեւանքով զոհվել է 12 ամյա երեխա, եւս երկուսը վիրավոր են’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ-ն հետեւում է լարվածության մասին ստացվող տեղեկություններին’