‘ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն-Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար’

1375

Նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կկայանա աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը: 

Տիտղոսի համար կպայքարեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան:

Շախմատային կարևորագույն այս ստուգատեսում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին: Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար եղել 2012 թվականի Անանդ — Գելֆանդ և 2013 թվականի Անանդ — Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում: 

Նախորդ հոդվածը‘Պետր Չեխը` իր ապագայի մասին’
Հաջորդ հոդվածը‘Մորատան կարող է լոնդոնյան մեկ այլ ակումբ տեղափոխվել’