‘Ֆիլիպիններում թայֆունը ավելի քան 100 մարդու մահվան պատճառ է դարձել’

797

Ֆիլիպիններում վրա հասած հզոր թայֆունը ավելի քան 100 մարդու մահվան պատճառ է դարձել, տեղեկացնում է BBC-ն, վկայակոչելով երկրի իշխանություններին:

Զոհվածների մարմիններն ընկած են Տակլոբան քաղաքի փողոցներում, այլ ափամերձ շրջաններից տեղեկատվություն ընդհանրապես չկա, քանի որ համատարած հեռահաղորդակցության կապի միջոցները եւ էլեկտրաեէներգիան խափանվել են:

«Հայան» արեւադարձային թայֆունը, որը դիտարկումների պատմության ամենահզոր տարերքն է, խորտակել է ափամերձ շրջանները, փոթորիկը պոկել է տների տանիքները եւ սողանքներ է առաջացրել ճանապարհների վրա:

Թայֆունի արագությունը հասել է մինչեւ 300 կմ/ժ-ի:  

Նախորդ հոդվածը‘Քրիստոնյա հոգևորականը կդառնա «Մուսուլման եղբայրներ» կուսակցության առաջնորդներից մեկը’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիսավորապես բացել է Մարսելում ՀՀ հյուպատոսարանը’