Ֆիլիպիններում նախագահ է դարձել նախկին բռնապետ Ֆերդինանդ Մարկոսի որդին

353

Մանիլայում նախագահական երդում է տվել Ֆիլիպինների նոր նախագահը՝ Ֆերդիդնանդ Մարկոս-կրտսերը,  1965-ից մինչև 1986 թ․ երկիրը ղեկավարած բռնապեստ Ֆերդինանդ Մարկոսի 64-ամյա որդին։ Փոխնախագահի պաշտոնն ստանձնել է հեռացող նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դուստրը՝ Սառա Դուտերտեն։

Բոնգբոնգ մականունով հայտնի Ֆերդինանդ Մարկոսը նախագահական ընտրություններում հաղթել է մեծ առավելությամբ։ Իր առաջին նախագահական ելույթում նա բարձր է գնահատել  հոր իշխանության տարիները՝ մի մարդու, որին ընդդիմախոսները մեղադրել են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների և չարաշահումների մեջ։ Նրա իշխանության օրոք Ֆիլիպիններում ռազմական դրություն էր մտցվել, ուժային կառույցները ձերբակալել ու խոշտանգումների էին ենթարկել հազարավոր այլախոհների, տեղի էին ունեցել ռեժիմի քաղաքական հակառակորդների աղմկոտ սպանություններ։

Մինչդեռ Բոնգբոնգ Մարկոսը այլ կերպ է գնահատել իր հոր ավանդը։ «Մի ժամանակ ես ճանաչում էի մի մարդու, որը տեսավ, թե ինչքան քիչ բանի ենք մենք հասել անկախություն հռչակելուց հետո։ Նա փոխեց դա։ Հիմա եկել է որդու ժամանակը։ Դուք ինձնից ոչ մի արդարացում չեք լսի»,- ասել է նոր նախագահը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌիչարդ Բրենսոնը ժամանել է Կիև
Հաջորդ հոդվածըԻսրայելում նորից խորհրդարանական ընտրություններ են նշանակվել