‘Ֆիլիպո Ինձագին Միլանի մարզիչների հավակնորդների շարքում’

1111

Իտալական «Միլանի» պատվավոր նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին սկսել է թիմի համար նոր մարզիչ փնտրել, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

«Միլանի» ղեկավարությանը չեն գոհացնում թիմի մրցելույթները: Թիմը սեպտեմբերի 15-ին երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց սեփական դաշտում: «Միլանը» «Սան-Սիրոյում»՝ Իտալիայի առաջնության երրորդ տուրում 0:1 հաշվով պարտվեց «Ատալանտային»: Նման բան վերջին անգամ եղել էր 82 տարի առաջ:

Նշվում է, որ Բեռլուսկոնին «Միլանի» ներկայիս գլխավոր մարզիչ Մասիլմիլիանո Ալեգրիի փոխարեն մտադիր է թիմի ղեկը վստահել Ֆիլիպո Ինձագի-Մաուրո Տասոտին զույգին:

Նախորդ հոդվածը‘Դժբախտ «Ռեալն» ու խաղաղ «Բարսելոնան»’
Հաջորդ հոդվածը‘Ասադին մատնողը կստանա 25 մլն դոլար ‘