‘Ֆիլիպ Լեֆորն ու Սերժ Սարգսյանը քննարկել են հետընտրական գործընթացները’

1121

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Ըստ President.am-ի, ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպման ընթացքում նշել է, թե միանում է Եվրամիության ղեկավարների շնորհավորանքներին և հաջողություններ է մաղթում  Սերժ Սարգսյանին պաշտոնավարման երկրորդ շրջանում, նաև՝ Հայաստանի եվրամերձեցման նախաձեռնություններում: Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԵՄ-ի համար Հայաստանը կարևոր երկիր է, և այդ երկրում խաղաղությունը, կայունությունն ու ժողովրդավարական գործընթացները նույնքան կարևոր են:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանի զարգացումներին և Հայաստանում հետընտրական գործընթացներին:

Նախորդ հոդվածը‘Արաբական Լիգան տեղ է առաջարկել սիրիական ընդդիմությանը’
Հաջորդ հոդվածը‘Պատմվածքանման բան` հավատիս նման կիսատ-պռատ’