‘Ֆիլոս Աբրահամյանը. «ՉԻ»’

1586

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը մի գիշերում չի որոշել, որ Հայաստանը պիտի անդամակցի ԵՏՄ-ին: «Ես ինքս մասնակցել եմ քննարկումներին, որը մեկ տարուց ավելի է տևել», ասել է նա:

«ՉԻ» այս կապակցությամբ գրում է. Փաստորեն Արա Աբրահամյանը այդ խորհրդավոր «գիշերվա» մասին ահագին ինֆորմացիա ունի, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, թե Արա Աբրահամյանն ի՞նչ կարգավիճակով է մեկ տարի շարունակ մասնակցել այն քննարկումներին, որոնց մասին Հայաստանում ոչ մեկը ոչ մի տեղեկություն չուներ: Որպես պետական պաշտոնյա՞, որպես միջնո՞րդ, որպես «մոմ բռնո՞ղ», թե՞ որպես «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ:

Վերջին հաշվով՝ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է, իսկ պրն Աբրահամյանը ոչ Հայաստանի քաղաքացի է, ոչ էլ արտաքին քաղաքականությունից է գլուխ հանում: Ուրեմն  ինչպե՞ս է պատահել, որ ՀՀ քաղաքացիները այդ քննարկումների չեն մասնակցել, իսկ ինքը մասնակցել է: Երևի քննարկումներն այնքան բարդ են եղել, որ «ֆիլոսի» անհրաժեշտություն է զգացվել:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական.Մի տեսակ՝ տխուր ու զավեշտալի’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մառախուղ’