Ֆիլ Ջոնս․ Սոցիալական ցանցերը թշնամական միջավայր են երիտասարդ ֆուտբոլիստների համար

357

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը երիտասարդ ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել քիչ ժամանակ անցկացնել սոցիալական ցանցերում։

«Ես արդեն վաղուց հեռացել եմ սոցիալական ցանցերից եւ չեմ օգտվում, սակայն ամբողջովին խուսափել բացասական ազդեցությունից բարդ է։ Ընկերներս, հարազատներս մտնում են ինտերնետ, կարդում են՝ ինչ են գրում։ Նրանք չեն ցանկանում, որ իրենց ընկերոջը, ամուսնուն կամ հորը կայքերի կամ սոցիալական ցանցերի էջերում քննադատեն առանց չափի զգացումի։ Իսկապես, հոգեբանորեն շատ բարդ է այդ ամենը կարդալ։

Ես արդեն սովորել եմ հաղթահարել այդ ճնշումը, սակայն երիտասարդ ֆուտբոլիստների համար սոցիալական ցանցերը թշնամական միջավայր են։ Այնտեղ շատ բարդ մթնոլորտ է»,- 29-ամյա անգլիացի ֆուտբլիստի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը։

Ֆիլ Ջոնսը մանչեսթերյան ակումբում հանդես է գալիս 2011 թվականից։ 2011-2018-ին ներկայացրել է նաեւ Անգլիայի հավաքականը։

Նախորդ հոդվածըԿապառոսը մեկնաբանել է Ռումինիայից կրած պարտությունը
Հաջորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Կարեն Խաչանովը երրորդ շրջանում է