‘Ֆինանսական բուրգի գործով դատավարությունը` այսօր’

497

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա հայտնի ֆինանսական բուրգի գործով առաջին դատաքննությունը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Ի դեպ, սա այն պատմությունն է, որի հետևանքով աշխատանքից ազատվեց Ներսիկ Նազարյանը: 

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ն կարող է վեց ամիս ձգձգել կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի վերաբերյալ եզրակացությունը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Տունը ամբողջությամբ այրվել է’