‘ֆինանսական կազմակերպությունները հրաժարվում են դատական կարգով բողոքարկել ֆինանսական հաշտարարի որոշումները’

1186

Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների մեծ մասը հրաժարվում է դատական կարգով բողոքարկել ֆինանսական հաշտարարի որոշումները: Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, «Ֆինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով կոնֆերանսում, որը տեղի է ունենում հոկտեմբերի 2-3 Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Նրա համոզմամբ, դա հավանաբար թելադրված է նրանով, որ դատարանները ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ որոշումներ ընդունելիս հիմնականում համաձայնվում են ֆինհաշտատարի` ֆինանսական վեճերը լուծող պրոֆեսիոնալ մարմնի, կայացրած որոշման հետ:

«Ֆինանսական կազմակերպությունների և հաճախորդների միջև պայմանագրերում հիմնականում նախատեսվում է մի կետ, որով ամրագրվում է ֆինանսական կազմակերպության կողմից ֆինհաշտարարարի որոշումները դատական կարգով վիճարկելուց հրաժարվելու իրավունքը, եթե վեճերի առաջացման դեպքում մյուս կողմը, ֆինանսական անձը, դիմել է ՀՀ ֆինանսական հաշտարարի Գրասենյակին»,- Փ.Սարգսյանի խոսքերն է մեջբերում ԱրմԻնֆո գործակալությունը:

Նա նաև նշել է, որ համաձայն ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման, ֆինանսական հաշտարարաի որոշումները կարող են դատական կարգով բողոքարկվել միայն այն դեպքերում, երբ ֆինանսական կազմակերպության և ֆինանսական հաշտարարի միջև նախապես չի կնքվել համաձայնագիր, որով ֆինանսական կազմակերպությունը կարող է հրաժարվել ֆինանսական հաշտարարի որոշումները դատական կարգով բողոքարկելու իր իրավունքից:

Փ.Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում դեռևս չկա ֆինանսական հաշտարարի որոշումները դատական կարգով վիճարկելու վերաբերյալ վիճակագրություն, այն պարզ պատճառով, որ ֆինանսական կազմակերպությունները ֆինանհաշտարարի որոշումները վիճարկելու նպատակով չեն դիմել դատարան: «Այնպես որ, ՍԴ որոշումից հետո ֆինհաշտարարի գործունեությունը որևէ փոփոխության չի ենթարկվել: Հուսով եմ, որ նման պրակտիկա չի լինի: Իսկ եթե հանկարծ չհաջողվի խուսափել դատական քննարկումներից, մենք կփորձենք հասկանալ դատարանների մոտեցումները»,-եզրափակել է Փ.Սարգսյանը:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 9-ին համաձայնություն տվեց` ֆինանսական հաշտարարի որոշումները դատական կարգով վիճարկելու հնարավորոթյան կապակցությամբ: Ղեկավարվելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունով, ՀՀ ՍԴ որոշում ընդունեց, որի համաձայն, ֆինանսական հաշտարարի որոշումների վիճարկման հնարավորությունը համապատասխանում է Սահմանադրությանը, ընդ որում, միայն այն դեպքերում, երբ կազմակերպությունները ֆինհաշտարարի հետ նախապես ստորագրել են այդ որոշումների վիճարկումից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր: Մնացած դեպքերում նշված սահմանափակումները հակասում են երկրի Սահմանադրությանը:

Նշենք նաև, որ Հայաստանի ֆինանսական հաշտարարի Գրասենյակի հիմնադիրն է ՀՀ Կենտրոնական բանկը: Ֆինանսական հաշտարարի ծառայությունները Հայաստանում իրականացվում են 2009 թվականի հունվարի 24-ից: Ծառայությունները մատուցվում են անվճար, իսկ ֆինհաշտարարի աշխատանքի դիմաց վճարում են իրենք, ֆինանսական կազմակերպությունները:

Նախորդ հոդվածը‘Հայ պատգամավորն իր գործընկերոջը մեղադրել է թուրք-ադրբեջանական լոբբիի հետ կապերի մեջ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ արդարադատության նախարարը չի կարողացել պատասխանել Տ.Ուրիխանյանի հարցին (տեսանյութ)’