‘Ֆինլանդիայի նախագահը պատրաստ է հարթակ տրամադրել Պուտինի և Թրամփի հանդիպման համար’

2358

Ֆինլանդիան պատրաստ է հյուրընկալելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներին,  եթե այդպիսի դիմում լինի, երկրի նախագահի խոսքն է մեջբերել Bloomberg գործակալությունը:

Նախօրեին ամերիկյան Politico թերթը տեղեկացրել էր, որ Պուտինի և Թրամփի բանակցությունները, հնարավոր է, կայանան Հելսինկիում: Թերթը նշել էր, որ Ֆինլանդիայի մայրաքաղաքը «Պուտինին կարող է երկրում չեզոք հարթակ տրամադրել, որը բավական մոտ կլինի Ռուսաստանին, որպեսզի նա կարողանա Մոսկվա վերադառնալ մինչև հուլիսի 15-ը և ներկա լինել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին»:

Սպիտակ տան ներկայացուցիչը չի պատասխանել այս լուրը մեկնաբանելու՝ պարբերականի խնդրանքին: Ավելի վաղ, որպես երկու երկրների առաջնորդների հանդիպման ենթադրյալ վայր՝ նշվում էր Վիեննան:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Կոռուպցիան այն չարիքն է, որը Հայաստանը կանգնեցրել է անդունդի եզրին’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Քուչիտղայականության» մետաստազներն ամենուր են’