Ֆինլանդիան մտադիր չէ միջուկային զենք տեղադրել իր տարածքում

283

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինստյոն հայտարարել է, որ ՆԱՏՕ ընդունվելու դեպքում երկիրը մտադիր չէ իր տարածքում միջուկային զենք տեղակայել, հաղորդել է Yle կայքը։

«Ֆինլանդիան մտադիր չէ միջուկային զենք տեղակայել իր տարածքում, և ոչ մի նախանշան չկա, թե ինչ-որ մեկը դա առաջարկում է ֆիններին»,- ասել է պետության ղեկավարը ազգային պաշտպանության դասընթացների բացման արարողությանը։

Ընդ որում՝ Նիինստյոն միջուկային զենքը համարում է ՆԱՏՕ-ի զսպման ուժերի անքակտելի մասը, ինչը, նրա կարծիքով, կանխարգելիչ միջոց է, այլ ոչ թե ինքնանպատակ մի բան։

Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ միջուկային պատերազմում հաղթել հնարավոր չէ, և դա սկսել չի կարելի։

Փոխանցում է gazeta.ru-ն։

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ում հնարավոր են համարում բանակցությունները
Հաջորդ հոդվածը«Ռեալը» պարտվեց, «Բարսելոնան» նոր առաջատարն է (տեսանյութ)