Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարները ստորագրել են ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ արձանագրությունները

327

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ կմտնեն այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի բոլոր  անդամները վավերացնեն այդ փաստաթղթերը, հաղորդել են դաշինքի գրասենյակից։

Թուրքիան, որ մինչև վերջերս ՆԱՏՕ-ի միակ անդամն էր, որ չէր համաձայնում Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, հունիսի վերջին համաձայեց պաշտպանել այդ երկրների թեկնածությունները։

Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան պայմանավորվեցին, որ Անկարան հավանություն կտա երկու երկրների անդամակցությանը, իսկ դրա դիմաց այդ երկրները կվերանայեն այն մարդկանց արտահանձնելու հարցը, որոնց թուրքական դատարանները մեղադրում են ահաբեկչության մեջ։ Ընդ որում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտեց, որ Ստոկհոլմը և Հելսինկին պետք է կատարեն ստանձնած պարտավորությունները, հակառակ դեպքում թուրքական խորհրդարանը չի վավերացնի այն փաստաթուղթը, ըստ որի՝ Անկարան պաշտպանում է նրանց անդամակցությունը դաշինքին, և դա տեղի չի ունենա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԸմբշամարտ Մ20. Հայաստանը չեմպիոնների թվով առաջինն է Եվրոպայում
Հաջորդ հոդվածըԲորել․ «Պատժամիջոցները կստիպեն, որ Պուտինն ընտրի՝ յո՞ւղ, թե՞ զենք»