‘Ֆինլանդիայում առաջին անգամ ահաբեկչության մեղադրանքներ են ներկայացվել’

885

Ֆինլանդիայում՝ երկրի պատմության մեջ՝ առաջին անգամ, ահաբեկչության մեղադրանքեր են ներկայացվել: Այդ մասին հաղորդում է Yle News-ը:  Չորս հոգի, ծագումով Սոմալիից, կասկածվում են Արևելյան Աֆրիկայի «Աշ-Շաբաբ» խմբավորման համար միջոցներ հանգանակելու և փոխանցելու մեջ:

Կասկածյալներից մեկը մեղադրվում է նաև երիտասարդներին գրոհայինների շարքեր հավաքագրելու և ահաբեկչական գործողությունների նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդել է երկրի դատախազությունը, նա համոզել է «Աշ-Շաբաբի» շարքեր մտնել բանտից նոր ազատված իր եղբորը, միաժամանակ՝ ծրագրել է առևանգել վերջինիս 15 և 17 տարեկան երեխաներին, որպեսզի նրանց գաղտնի տեղափոխի Աֆրիկա՝ ահաբեկիչների պատրաստման ճամբար:

«Աշ-Շաբաբ» խմբավորումը, որ մտնում է «Ալ-Քաիդայի» ահաբեկչական ցանցի մեջ, ընդարձակ տարածքներ է վերահսկում Սոմալիի կենտրոնական և հարավային շրջաններում: Այնտեղ իսլամիստները փորձում են հաստատել շարիաթի օրենքները: Խմբավորումն ունի մոտավորապես երեք հազար անդամ, ընդ որում՝ դրանց չորս հինգերորդ մասն անչափահասներ են: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հիսուն տարուց ի վեր՝ առաջին անգամ ջինսերի վաճառքն անկում է գրանցել’
Հաջորդ հոդվածը‘Ժերար Պիկե. «Իմ դիրքորոշումը Կատալոնիայի անկախացման շուրջ չի ազդի Իսպանիայի ազգային հավաքականում իմ ելույթների վրա»’