Ֆինլանդիայում ուժի մեջ է մտել ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքի արգելքը

337

Ուրբաթ օրը ուժի մեջ է մտել Ֆինլանդիայի կառավարության որոշումը՝ սահմանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար փակելու վերաբերյալ։

Այն զբոսաշրջիկի արտասահմանյան անձնագրում, որի մուտքը մերժել են, համապատասխան նշում կարվի, իսկ վիզան ինքնին կզրոյացվի։

Սահմանափակումները չեն վերաբերում ՌԴ այն քաղաքացիներին, ովքեր երկիր են ժամանում հումանիտար պատճառներով։ Բացառություն է արվում այն ռուսաստանցիների համար, ովքեր  Սուոմի են ժամանում ընտանեկան հանգամանքների բերումով, ուսման, աշխատանքի կամ բուժման նպատակով։

Ֆինլանդիայի օրինակով՝ Նորվեգիան նույնպես մտադիր է արգելել ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքը երկիր, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Նորվեգիայի արդարադատության նախարարությանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԺամը 09:00-ի դրությամբ սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել
Հաջորդ հոդվածըԱՀԾ-ն «Հյուսիսային հոսքում» ահաբեկչության արևմտյան հետք է նկատել