‘Ֆինլանդիա. Բեռնակիրները բողոքում են ռուսաստանյան ընկերության գործողություններից’

985

Ֆինլանդիայի բոլոր նավահանգիստներում աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է նավահանգստային բեռնակիրների մեկօրյա գործադուլի պատճառով, որը նրանք հայտարարել են ի նշան բողոքի՝ ֆիննական Տորնիո քաղաքում ռուսաստանյան նավատիրական մի ընկերության գործողությունների դեմ, այսօր հաղորդել է ֆիննական Yle հեռուստառադիոընկերությունը: Ռուսաստանյան ընկերության անունը չի հաղորդվում:

Ինչպես նշել է հեռուստառադիոընկերությունը, գործադուլը հայտարարվել է ֆինն բեռնակիրների AKT արհմիության կողմից, որն ավելի քան երկու հազար անդամ ունի: Yle-ի տվյալներով՝ գործադուլի պատճառը Տորնիո քաղաքի նավահանգստում աշխատանքային կոնֆլիկտն է ռուսաստանյան ընկերության և նավաստիների միջև, որն արդեն 12 օր է՝ շարունակվում է: AKT-ի ներկայացուցչի խոսքով՝ ակցիայի նպատակն է ստիպել գործատուին՝ ռուսաստանյան ընկերությանը՝ պահպանել աշխատանքային պայմանագրի պայմանները:

Ֆինլանդիայի տնտեսական զարգացման նախարարը գործադուլն անվանել է «անպատասխանատու քայլ» և ընդգծել, որ ցանկացած գործադուլ, որ առնչվում է արտահանման ոլորտին, «ավելորդ է ներկա բարդ տնտեսական իրավիճակում»: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հաղորդում է 210 զոհերի մասին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ խմբակցության քարտուղարը երեկ աշխատում էր հատուկ ռեժիմով. «Հրապարակ»’