‘Ֆիննախը Արարատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերել’

1154

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության Արտաշատի բաժինը ապօրինի ձկնաբուծությամբ զբաղվելու դեպք է հայտնաբերել:

Ըստ ֆինանսների նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մասիս քաղաքում ապօրինի ձկնաբուծությամբ են զբաղվել, ընդ որում, անօրինական ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվել է 28 ջրավազանների միջոցով, որտեղ բուծել են թառափ եւ ծիածանափայլ իշխան: Փաստի առթիվ նյութերն ուղարկվել են Ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն:

Ըստ բազմիցս հրապարակված տվյալների, Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունները պատկանում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին: Օրեր հայտնի դարձավ, որ Աբրահամյանների ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Մխչյան ֆիշ» ընկերությունը դեպի Ռուսաստան ձուկ եւ ծովամթերք արտահանելու թույլտվություն է ստացել:  

Նախորդ հոդվածը‘Դոնեցկում հայտնաբերել են ռուս լրագրողներից մեկի այրված մարմինը’
Հաջորդ հոդվածը‘Նախիջեւանում դաժան ծեծի ենթարկված լրագրողը մահամերձ է’