‘Ֆիննախը Գյումրիի քաղաքապետարանի ստուգման նյութերն ուղարկել է ոստիկանություն’

1115

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը Գյումրիի քաղաքապետարանում 2012թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացրել է ստուգում ՀՀ Շիրակի մարզի քննչական բաժնի քննչի 24.10.2012թ. «Մասնագիտական ստուգումներ նշանակելու մասին» կայացրած որոշմամբ առաջադրված հարցերի շրջանակներում: Ստուգումն իրականացվել է քաղաքապետարանի կողմից ստուգող խմբին տրամադրված փաստաթղթերի հիման վրա: Նշված ստուգման արդյունքում կազմվել է 17.01.2013թ. թիվ 89-Ա ակտը:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը նույն ժամանակահատվածում Գյումրիի քաղաքապետարանում իրականացրել է նաև ստուգում` ՀՀ Վարչապետի 2012թ.-ի փետրվարի 10-ի թիվ 94-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2012թ. ծրագրի շրջանակներում, որի արդյունքներն ամփոփվել են 08.01.2013թ. կազմված թիվ 87-Ա ակտով: 

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը Գյումրու քաղաքապետարանում կատարված ստուգումների վերաբերյալ նյութերը 29.01.2013 թվականին ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

Նախորդ հոդվածը‘Նախաձեռնությունը կոչ է անում սփյուռքահայերին ոչ մի լումա չհանգանակել Մայր աթոռին. անդրադարձ Գհուկի վանքի վիճակին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԳԱՏԷ-ն հերքել է Իրանի միջուկային գործարաններից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի մասին լուրերը’