‘Ֆիննախ. Արժեզրկումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան արժևորումը ‘

1145

Դրամի արժեզրկումը հսկայական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա, սակայն կառավարությունը, Կենտրոնական բանկը համատեղ ջանքերով փորձում են ելք գտնել այդ իրավիճակից: Այդ մասին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նշենք, որ Ազգային ժողովում փակ նիստ է ընթանում`նվիրված ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացներին:

Նա հավելել է, թե առայժմ դժվար է ասել, թե որքան կտևի դրամի փոխարժեքի անկումը: «Հարկավոր է վերացնել բոլոր սուբյեկտիվ պատճառները, փակել արհեստական արժեզրկման ճանապարհները: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ արժեզրկումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան արժևորումը, և կայունացումը երկար գործընթաց է»,-ասել է Խաչատրյանը:

Նշենք, որ հոկտեմբերից մինչև օրս դրամի արժեզրկումը Հայաստանում կազմել է մոտ 40%, դեկտեմբերի 17-ին 17:00-ի դրությամբ կազմելով 570 դրամ/դոլար: Երկրի առևտրի բազմաթիվ կետեր, արժույթի շուկայում ստեղծված անկայուն իրավիճակի և ապրանքների գների կողմորոշման անհնարինության պատճառով, ժամանակավորապես դադարեցրել են մատակարարներից ապրանքների ստացումը, իսկ նման ապրանքների ցանկում են` շաքարավազը, ալյուրը, հավկիթը, կանաչ ոլոռը և այլն:   

Նախորդ հոդվածը‘Ալիև. Ադրբեջանում ոչ ոք չի զգա նավթի գների անկումը’
Հաջորդ հոդվածը‘Էվո Մորալես. Նավթի գնի իջեցման ետևում ԱՄՆ-ն է’