‘Ֆիննական ԱԳՆ-ն հիշեցրել է Ուկրաինայի վերաբերյալ ռուս-ամերիկյան գաղտնի բանակցությունների մասին’

1489

ԱՄՆ-ը և Ռուսաստանը Ֆինլանդիայում գաղտնի բանակցություններ են վարել Ուկրաինայի վերաբերյալ 2014 թ. հունիսին, հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն:

ԱԳՆ ներկայացուցիչ Վեսա Հակինենը Associated Press գործակալությանը պատմել է, որ իրենց գերատեսչությունն օգնել է հանդիպումը կազմակերպելու Ֆինլանդիայի հարավային առափնյակի Բոիստո կղզում: Սակայն նա հրաժարվել է ավելի մանրակրկիտ տեղեկություններ հաղորդել:

Օգոստոսին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիյինիստեն հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո մեկնել էր Ուկրաինա՝ նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հետ հանդիպելու: Դա, նշում է գործակալությունը, շահարկման առիթ էր հանդիսացել՝ իբր ֆինն նախագահը առաքելություն է իրականացնում Եվրամիության անունից:

Սակայն նախագահ Նիյինիստեի գրասենյակը օգոստոսի 26-ին հայտարարել է, որ ֆինն նախագահը հունիսին չի մասնակցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գաղտնի բանակցություններին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Աֆղանստան. Աբդուլայի շտաբը բոյկոտում է քվեների վերահաշվարկը’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Թուրքիայի նոր կառավարությունը կձևավորվի մինչև օգոստոսի 29-ը’