‘Ֆինն բանտապահները վրդովված են. կալանավորներն իրենցից լավ են ապրում’

1432

Ֆինլանդիայի բանտապահները չափազանց դժգոհ են ստեղծված անհեթեթ վիճակից. դատապարտյալները ավելի լավ են ապրում, քան իրենք:

Ֆիննական բանտերում կալանավորների մեծ մասը Ռուսաստանից, Էստոնիայից, Լիտվայից, Ռումինիայից, Սոմալիից և նախկին Հարավսլավիայի երկրներից են: Ամենատարածված հանցագործությունը թմրանյութեր տեղափոխելն է: Ֆիննական օրենսդրությունը թույլ է տալիս դատապարտյալներին ժամկետը կրելու համար ուղարկել այն երկրները, որտեղից նրանք եկել են: Սակայն արտահանձնման  որոշումների ընդամենը 10 %-ն է կատարվում, մնացած դեպքերում կալանավորները բողոքարկում են այդ որոշումները՝ գերադասելով մնալ ֆիննական կալանավայրերում:

Նրանց կարելի է հասկանալ.  աշխատելը պարտադիր չէ, բայց ցանկացողները կարող են աշխատել դաշտում, փայտամշակման, ձյուն մաքրելու ոլորտներում: Ամսական կարելի է վաստակել մինչև երկու հազար եվրո, իսկ արտաժամյա աշխատելու դեպքում՝ շատ ավելի: Դա հաճախ ավելի շատ է, քան ստանում են բանտապահները: Բացի այդ՝ կալանավորները ծածկ ունենալու խնդիր չունեն, գործազրկություն նրանց չի սպառնում, սնունդն անվճար է: Նախկին թմրակուրիերի աշխատավարձը բանտում կարող է մինչև իսկ փոխհատուցել հանցագործության  պատճառով կրած կորուստները:

Ֆինլանդիան հանցավորության չափազանց ցածր մակարդակ ունի, այն աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Հասնել ու անցնել Սինգապուրին. Երեւանի վիրտուալ եւ իրական կյանքը’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Բակային» պայքարն ընդամենը սրտահովանք է’