‘Ֆիոլոտեվոյում գյուղացիները բողոքում են Ոսկու հանքի շահագործման դեմ’

1097

Ֆիոլետովո գյուղի բնակիչները ահազանգում են, որ գյուղի տարածքում ոսկու հանքի շահագործում է նախապատրաստվում: Միակ խնդիրը տեղի բնակիչների համաձայնությունն է: Բայց զարմանալի չէ, որ համաձայնության տակ ոչ մեկ չի ստորագրում, քանի որ ոսկու հանքը գտնվում է գյուղի վերջին տնից 300 մետր հեռավորության վրա: Գյուղացիները վստահեցնում են, որ իրենց վրա ճնշում է գործադրվում: Այսօր՝ ժամը 12:00-ին Ֆիոլետովոյի բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիայի դուրս գալ:

Այս մասին տեղեկացնում է Համահայկական բնապահպանական ճակատը:

Նշենք, որ Ֆիոլետովո գյուղը գտնվում է Լոռու մարզում և բնակեցված է հիմնականում մոլոկաններով:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյանը մանրամասներ է ներկայացրել ԱԺ դռնփակ նիստից’
Հաջորդ հոդվածը‘Միջազգային կազմակերպությունների հայտարարությունը՝ Արամ Մանուկյանի դեմ հարձակման կապակցությամբ’